Country Results  | View this page in:

Հայաստանի Հանրապետություն

Which countries lead in budget accountability? Which ones need improvement? Explore our data and recommendations for each of the 120 countries assessed.
This country is being assessed for the first time.
Open Budget Survey Results

Public Participation

6

Budget Oversight

50

Transparency

61

Open Budget Survey 2021

Կառավարության կողմից բյուջեի մասով կայացվող որոշումները՝ ինչ հարկեր գանձել, ինչ ծառայություններ մատուցել և որքան պարտք վերցնել, կարևոր հետևանքներ ունեն հասարակության բոլոր  անդամների համար: Երբ կառավարությունները հանրությանը տրամադրում են տեղեկատվություն և իմաստալից ուղիներ   վերը նշված որոշումներում ներգրավվելու համար, մենք կարողանում ենք ավելի արդյունավետորեն ապահովել, որ հանրային միջոցների ծախսվեն հանրային շահերիհամար։

Read more

 

Բաց բյուջեի հետազոտությունը (ԲԲՀ) աշխարհի միակ անկախ, համեմատական և փաստահեն հետազոտական գործիքն է, որտեղ կիրառվում են միջազգայնորեն ընդունված չափանիշներ գնահատելու համար պետական բյուջեի մասին տեղեկատվության հանրային հասանելիությունը, հանրության համար պետական բյուջեին առնչվող բյուջետային գործընթացին մասնակցելու՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և բյուջետային վերահսկողության ինստիտուտների, այն է, օրենսդիր և ազգային հաշվեքննիչ մարմինների, դերը։

Հետազոտությունը օգնում է տեղական քաղաքացիական հասարակությանը գնահատել և  կառավարության հետ քննարկել  հանրային միջոցների հաշվետվությունները և այդ միջոցների օգտագործման հարցերը: ԲԲՀ-ի այս 8-րդ հրատարակությունն ընդգրկում է 120 երկիր:

Summary
61 /100

ԲԲՀ-ի այս մասը չափում է այն տեղեկատվության հանրային հասանելիությունը, որը վերաբերում է կառավարության կողմից հանրային ռեսուրսների հավաքագրմանն ու ծախսմանը: Այն գնահատում է ութ հիմնական բյուջետային փաստաթղթերի առցանց հասանելիությունը, արդիականությունը (ժամանակին հրապարակումը) և համապարփակությունը ՝ օգտագործելով 109 հավասար վիճակագրական քաշ ունեցողցուցիչներ,և գնահատում է յուրաքանչյուր երկիրը 0-ից 100 սանդղակով: Թափանցիկության 61 կամ ավելի գնահատականը ցույց է տալիս, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, բավականաչափ նյութ է հրապարակում՝ աջակցելու բյուջեի մասին տեղեկացված հանրային բանավեճին:

Թափանցիկությունը Հայաստանում՝ այլ երկրների համեմատ

Global Average
45
Վրաստան
87
Ռուսաստան
73
Ղազախստան
63
Ղրղզստանի Հանրապետություն
62
Հայաստանի Հանրապետություն
61
Մոնղոլիա
60
Թուրքիա
55
Տաջիկստան
16
0
Insufficient
61
Sufficient
100

Հայաստանի դիրքը՝ 33 120 երկրների շարքում

0
100

Բյուջետային փաստաթղթերի հանրային հասանելիությունը Հայաստանում

Key
Available to the Public
Published Late, or Not Published Online, or Produced for Internal Use Only
Not Produced
Scroll
Փաստաթուղթ 2021
Նախաբյուջետային ուղերձ
Գործադիրի բյուջետային առաջարկ (պետական բյուջեի նախագիծ)
Հաստատված բյուջե
Քաղաքացու բյուջե
Եռամսյակային կատարման հաշվետվություններ
Կիսամյակային հաշվետվություն
Պետական բյուջեի կատարման Տարեկան հաշվետվություն
Պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն

Որքանո՞վ է համապարփակ բյուջետային առանցքային փաստաթղթերի բովանդակությունը, որոնք Հայաստանում հասանելի են հանրությանը:

Key
61-100 / 100
41-60 / 100
1-40 / 100
Scroll
Հիմնական բյուջետային փաստաթուղթ Փաստաթղթի նպատակը և բովանդակությունը Գնահատման բյուջետային տարին Փաստաթղթի բովանդակության գնահատականը
Նախաբ յուջետային ուղերձ Ներկայացնում է հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր պարամետրերը նախքան բյուջեի նախագծի ներկայացումը, ընդհանուր գծերով տալիս է կառավարության տնտեսական կանխատեսումները, ակնկալվող եկամուտները, ծախսերը և պարտքը 2021 100
Գործադիրի բյուջետային առաջարկ (պետական բյուջեի նախագիծ) Գործադիրի կողմից ներկայացվում է օրենսդիր մարմնին հաստատման, մանրամասնում է եկամուտների աղբյուրները, հատկացումները նախարարություններին, առաջարկվող քաղաքականության փոփոխությունները, և երկրի ֆինանսական վիճակը հասկանալու համար կարևոր այլ տեղեկություններ 2021 63
Հաստատված բյուջե Օրենսդիր մարմնի կողմից հաստատված բյուջեն 2021 89
Քաղաքացու բյուջե Պետական բյուջեի նախագծի կամ Հաստատված բյուջեի ավելի պարզ և պակաս տեխնիկական տարբերակը, որը նախատեսված է հանրությանը պետական բյուջեի վերաբերյալ հիմնական տեղեկությունները փոխանցելու համար 2020 Published Late
Եռամսյակային կատարման հաշվետվություններ Ներառում է տեղեկատվություն տարբեր ժամանակահատվածների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների, փաստացի կատարված ծախսեր և առաջացած պարտքերիը Վերաբերյալ. հրապարակվում է եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ 2020 85
Կիսամյակային հաշվետվություն յուջետային տարվա կեսին բյուջեի կատարման համապարփակ գնահատում․ ներառում է տնտեսական կանխատեսումների գնահատում և բյուջետային վերջնական արդյունքների թարմացված կանխատեսում. 2020 Not Produced
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն Նկարագրում է կառավարության ֆինանսական վիճակը բյուջետային տարվա վերջում, և լավագույն դեպքում, գնահատում է քաղաքական նպատակներին հասնելու հարցում ձեռք բերվածառաջընթացը 2019 74
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն Մշակվում է բարձրագույն հաշվեքննիչ հաստատության կողմից․ փաստաթղթում քննվում է կառավարության տարեվերջյան ֆինանսների հավաստիությունը և ամբողջականությունը 2019 48

Առաջարկություններ

Բյուջեի թափանցիկությունը բարելավելու համար Հայաստանը պետք է առաջնահերթություն տա հետևյալ գործողություններին

Միշտ ժամանակին առցանց հրապարակել Քաղաքացու բյուջեն: Հետազոտության ընթացքում Քաղաքացու բյուջեն հրապարակվել է բյուջեի հաստատումից երեք ամիս անց: Հետագայում Քաղաքացու բյուջեն հրապարակվել է ժամանակին.
Պատրաստել և ժամանակին առցանց հրապարակել կիսամյակային հաշվետվությունը.
Ավելի համապարփակ դարձնել պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության ՝ հրապարակելով ֆինանսական հաշվեքննությունների ամփոփագիր և արտաբյուջետային միջոցների բոլոր հաշվեքննությունների արդյունքները.
Բյուջետային բոլոր փաստաթղթերում հավաքագրվելիք և հավաքագրված եկամուտները ներկայացնել մեքենայաընթեռնելի (machine-readable) ֆորմատում՝ ըստ նրանց աղբյուրների և յուրաքանչյուր աղբյուրի տեսակների.
Բյուջեի նախնական գնահատումներում Բյուջետային փաստաթղթերում և նրանց հավելվածներում առկա տերմինների բացատրության և պարզաբանման համար այդ փաստաթղթերում տեղադրել բառարաններ (glossary).
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և դրա վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հրապարակել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://e-draft.am
6 /100

ԲԲՀ-ը գնահատում է հանրությանը բյուջետային գործընթացի տարբեր փուլերում բովանդակալից մասնակցությունն  ապահովող  օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հնարավորությունները: Այն ուսումնասիրում է կառավարության գործադիր, օրենսդիր և բարձրագույն հաշվեքննիչ հաստատության գործելակերպը՝ օգտագործելով 18 վիճակագրական հավասար կշիռ ունեցող ցուցիչներ, որոնք համահունչ են հարկաբյուջետային քաղաքականությանը հանրային մասնակցության գլոբալ նախաձեռնության սկզբունքներին (Principles of Public Participation in Fiscal Policies և գնահատում է յուրաքանչյուր երկիր 0-100 սանդղակով:

Հանրային մասնակցության ոլորտում Հայաստանն ունի 66 միավոր (100 միավորից)։

Հանրային մասնակցությունը Հայաստանում՝ այլ երկրների համեմատ

Global Average
14
Վրաստան
44
Ռուսաստան
28
Ղրղզստանի Հանրապետություն
26
Մոնղոլիա
13
Ղազախստան
9
Հայաստանի Հանրապետություն
6
Տաջիկստան
0
Թուրքիա
0
0
Insufficient
61
Sufficient
100

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս here  հանրության մասնակցության նորարարական գործելակերպերն ամբողջ աշխարհում:

Բյուջետային գործընթացին հանրության մասնակցության հնարավորությունների ծավալը

0
/100
Մշակում
(գործադիր)
33
/100
Հաստատում
(օրենսդիր)
0
/100
Կատարում
(գործադիր)
0
/100
Ստուգում
(բարձրագույն հաշվեքննիչ հաստատություն)
Key
0-40: Few
41-60: Limited
61-100: Adequate

Առաջարկություններ

Բյուջետային գործընթացում հանրային մասնակցության հետագա ամրապնդման համար՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետք է առաջնահերթություն տա հետևյալ գործողություններին:

Արմատապես կատարելագործել գործող կանոնակարգերը՝ բյուջեի ձևակերպման ժամանակ հանրությանը ներգրավելու և բյուջեի կատարման մոնիտորինգի փորձնական մեխանիզմների կիրառման նպատակով:
Ակտիվորեն համագործակցել խոցելի և թերներկայացված համայնքների հետ՝ ուղղակիորեն կամ նրանց ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը (ԱԺ) հաստատել է տարեկան բյուջեի հաստատմանն առնչվող հայտերը, սակայն պետք է առաջնահերթություն տա նաև հետևյալ գործողություններին:

Նախքան բյուջեի հաստատումը՝ նրա նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հնարավորություն տալ հասարակության ցանկացած անդամի կամ քաղաքացիական հասարակության ցանկացած կազմակերպության ներկայացնել իրենց առաջարկները և փաստարկները ԱԺ մշտական հանձնաժողովներում.
Հասարակության կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներին հնարավորություն տալ ներկայացնել ԱԺ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության լսումների ժամանակ իրենց առաջարկները և փաստարկները.

Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը բյուջետային գործընթացում հանրային մասնակցությունը բարելավելու համար պետք է առաջնահերթություն տա հետևյալ գործողություններին:

Հանրության համար մշակել պաշտոնական մեխանիզմներ՝ օժանդակելու իր հաշվեքննության տարեկան ծրագրի և եզրակացությունների մշակմանը.
50 /100

ԲԲՀ-ն ուսումնասիրում է նաև օրենսդիր մարմինների և բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունների դերը բյուջետային գործընթացում և նրանց կողմից այդ գործընթացի նկատմամբ վերահսկողության  աստիճանը։ Յուրաքանչյուր երկիր գնահատվում է 0-ից 100 սանդղակով՝ հիմնված 18 հավասար վիճակագրական կշիռ ունեցող ցուցանիշների վրա: Բացի այդ, հետազոտությունը լրացուցիչ տեղեկություն է հավաքում անկախ  ֆիսկալ հաստատությունների վերաբերյալ (տե՛ս Ներդիրը):

Հայաստանի օրենսդիր մարմինը և բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունը միասին ապահովում են բյուջետային գործընթացի  նկատմամբ սահմանափակ վերահսկողություն՝ ստանալով վերահսկողության համար  50 բաղադրյալ միավոր (100-ից): Առանձին վերցրած՝ յուրաքանչյուր հաստատության վերահսկողության աստիճանը ներկայացված է ստորև.

Օրենսդրական վերահսկողություն

0
44
100
սահմանափակ

Հաշվեքննիչ վերահսկողություն

0
61
100
բավարար
Key
0-40: Few
41-60: Limited
61-100: Adequate

Առաջարկություններ

ՀՀ Ազգային ժողովը ապահովում է պատշաճ վերահսկողություն բյուջեի ցիկլի պլանավորման փուլում և թույլ վերահսկողություն՝ կատարման փուլում: Վերահսկողությունը բարելավելու համար՝ պետք է առաջնահերթ լինեն հետևյալ գործողությունները.

Մշտական հանձնաժողովները պետք է ուսումնասիրեն գործադիրի առաջարկած բյուջեի նախագիծը և առցանց հրապարակեն հաշվետվություններն՝ իրենց վերլուծություններով
Մշտական հանձնաժողովները, որոնք ուսումնասիրում են տարվա ընթացքում բյուջեի կատարումը, պետք է առցանց հաշվետվություններ հրապարակեն ՝ իրենց բացահայտումներով:
Երաշխավորել, որ գործադիրը գործնականում խորհրդակցում է օրենսդիր մարմնի հետ՝ նախքան ինքն արդեն հաստատված բյուջեի միջոցները կվերաբաշխի գերատեսչական միավորների միջև, կծախսի ցանկացած չնախատեսված եկամուտ կամ բյուջետային տարվա ընթացքում եկամուտների պակասի պատճառով կկրճատի ծախսերը:
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն ուսումնասիրող մշտական հանձնաժողովները պետք է առցանց հրապարակեն զեկույցներ իրենց բացահայտումներով և առաջարկություններով:

Իր անկախությունն ամրապնդելու և աուդիտորական վերահսկողությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատին առաջարկվում են հետևյալ գործողությունները.

Ապահովել, որ Հաշվեքննիչ պալատը, որպես բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունն ունենա համապատասխան ֆինանսավորում իր գործառույթները կատարելու համար՝ համաձայն անկախ մարմնի որոշման (օրինակ՝ օրենսդիրը կամ դատական մարմինը):
Ապահովել, որ հաշվեքննության նկատմամբ վերահսկողություն անկախ գործակալության կողմից:

Անկախ ֆիսկալ հաստատությունների ստեղծման ձևավորվող գործելակերպը

Հայաստանը չունի անկախ հարկաբյուջետային հաստատություն (ԱՀՀ): ԱՀՀ-ները գնալով ավելի են ճանաչվում որպես բյուջետային գործընթացի ընթացքում գործադիրին և/կամ խորհրդարանին արժեքավոր անկախ և անկողմնակալ  տեղեկատվություն տրամադրողներ:

*Այս ցուցանիշները *չեն* գնահատվում բաց բյուջեի հետազոտության մեջ:

Methodology

2021թ ԲԲՀ-ում գնահատվել են միայն այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և մինչ այդ ժամկետը տեղի ունեցած իրադարձությունները, գործունեությունը կամ զարգացումները։:

Հետազոտությունը հիմնված է յուրաքանչյուր երկրում անկախ բյուջետային փորձագետի կողմից լրացված հարցաշարի վրա.

Վարուժան Հոկտանյան, Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպություն

[email protected]; [email protected]

Հետազոտության արդյունքների ստուգման  նպատակով յուրաքանչյուր երկրի լրացված հարցաշարի նախագիծն այնուհետև գրախոսվումվում է անանուն անկախ փորձագետի կողմից,  ինչպես նաև, Հայաստանի պարագայում, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի կողմից։.