Country Results  | View this page in:

Հայաստանի Հանրապետություն

Which countries lead in budget accountability? Which ones need improvement? Explore our data and recommendations for each of the 125 countries assessed.
Open Budget Survey Results

Հանրային մասնակցություն

11

Բյուրեի վերահսկողություն

59

Թափանցիկություն

60

Open Budget Survey 2023

Կառավարության կողմից բյուջեի մասով կայացվող որոշումները՝ ինչ հարկեր գանձել, ինչ ծառայություններ մատուցել և որքան պարտք վերցնել, կարևոր հետևանքներ ունեն հասարակության բոլոր  անդամների համար: Երբ կառավարությունները հանրությանը տրամադրում են տեղեկատվություն և իմաստալից ուղիներ   վերը նշված որոշումներում ներգրավվելու համար, մենք կարողանում ենք ավելի արդյունավետորեն ապահովել, որ հանրային միջոցների ծախսվեն հանրային շահերի համար։

Read more

 

Բաց բյուջեի հետազոտությունը (ԲԲՀ) աշխարհի միակ անկախ, համեմատական և փաստահեն հետազոտական գործիքն է, որտեղ կիրառվում են միջազգայնորեն ընդունված չափանիշներ գնահատելու համար պետական բյուջեի մասին տեղեկատվության հանրային հասանելիությունը, հանրության համար պետական բյուջեին առնչվող բյուջետային գործընթացին մասնակցելու՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և բյուջետային վերահսկողության ինստիտուտների, այն է, օրենսդիր և ազգային հաշվեքննիչ մարմինների, դերը։

Հետազոտությունն օգնում է տեղական քաղաքացիական հասարակությանը գնահատել և  կառավարության հետ քննարկել  հանրային միջոցների հաշվետվությունները և այդ միջոցների օգտագործման հարցերը: ԲԲՀ-ի այս 9-րդ հրատարակությունն ընդգրկում է 125 երկիր:

Summary
Country Specific Assessments
Country summary HY
pdf, 492.02 KB
60 /100

ԲԲՀ-ի այս մասը չափում է այն տեղեկատվության հանրային հասանելիությունը, որը վերաբերում է կառավարության կողմից հանրային ռեսուրսների հավաքագրմանն ու ծախսմանը: Այն գնահատում է ութ հիմնական բյուջետային փաստաթղթերի առցանց հասանելիությունը, արդիականությունը (ժամանակին հրապարակումը) և համապարփակությունը ՝ օգտագործելով 109 հավասար վիճակագրական քաշ ունեցողցուցիչներ,և գնահատում է յուրաքանչյուր երկիրը 0-ից 100 սանդղակով: Թափանցիկության 61 կամ ավելի գնահատականը ցույց է տալիս, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, բավականաչափ նյութ է հրապարակում՝ աջակցելու բյուջեի մասին տեղեկացված հանրային բանավեճին:

Բյուջեի թափանցիկությունը Հայաստանում՝ համեմատած այլ երկրների հետ

Համաշխարհային միջին
45
Վրաստան
87
Ռուսաստան
66
Türkiye
64
Ղազախստան
63
Մոնղոլիա
62
Ղրղզստանի Հանրապետություն
61
Հայաստանի Հանրապետություն
60
Տաջիկստան
33
0
Անբավարար
61
Բավարար
100

Հայաստանի դիրքը՝ 41 125 երկրների շարքում

0
100

Ինչպե՞ս է փոխվել ժամանակի ընթացքում Հայաստանի բյուջեի թափանցիկության համաթիվը

61
2021
60
2023
0
Անբավարար
61
Բավարար
100

Բյուջետային փաստաթղթերի հանրային հասանելիությունը Հայաստանում

Key
Մատչելի է հանրությանը
Հրապարակվում է ուշ կամ չի հրապարակվում կամ էլ պատրաստվում է միայն ներքին օգտագործման համար
Չի պատրաստվում
Scroll
Փաստաթուղթ 2021 2023
Նախաբյուջետային ուղերձ
Գործադիրի բյուջետային առաջարկ (պետական բյուջեի նախագիծ)
Հաստատված բյուջե
Քաղաքացու բյուջե
Եռամսյակային կատարման հաշվետվություններ
Կիսամյակային հաշվետվություն
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն
Պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն

Որքանո՞վ է համապարփակ բյուջետային առանցքային փաստաթղթերի բովանդակությունը, որոնք Հայաստանում հասանելի են հանրությանը:

Key
61-100 / 100
41-60 / 100
1-40 / 100
Scroll
Հիմնական բյուջետային փաստաթուղթ Փաստաթղթի նպատակը և բովանդակությունը Գնահատման բյուջետային տարին Փաստաթղթի բովանդակության գնահատականը
Նախաբյուջետային ուղերձ (Հայաստանի դեպքում բովանդակությամբ համապատասխանում է Միջնաժամկետ ծախսային ծրագրին) Ներկայացնում է հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր պարամետրերը նախքան բյուջեի նախագծի ներկայացումը, ընդհանուր գծերով տալիս է կառավարության տնտեսական կանխատեսումները, ակնկալվող եկամուտները, ծախսերը և պարտքը 2023 100
Գործադիրի բյուջետային առաջարկ (պետական բյուջեի նախագիծ) Գործադիրի կողմից ներկայացվում է օրենսդիր մարմնին հաստատման, մանրամասնում է եկամուտների աղբյուրները, հատկացումները նախարարություններին, առաջարկվող քաղաքականության փոփոխությունները, և երկրի ֆինանսական վիճակը հասկանալու համար կարևոր այլ տեղեկություններ 2023 57
Հաստատված բյուջե Օրենսդիր մարմնի կողմից հաստատված բյուջեն 2023 89
Քաղաքացու բյուջե Պետական բյուջեի նախագծի կամ Հաստատված բյուջեի ավելի պարզ և պակաս տեխնիկական տարբերակը, որը նախատեսված է հանրությանը պետական բյուջեի վերաբերյալ հիմնական տեղեկությունները փոխանցելու համար 2022 33
Եռամսյակային կատարման հաշվետվություններ Ներառում է տեղեկատվություն տարբեր ժամանակահատվածների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների, փաստացի կատարված ծախսերի և առաջացած պարտքերի վերաբերյալ: Հրապարակվում է եռամսյակային կամ ամսական պարբերականությամբ 2022 85
Կիսամյակային հաշվետվություն Բյուջետային տարվա կեսին բյուջեի կատարման համապարփակ գնահատում․ ներառում է տնտեսական կանխատեսումների գնահատում և բյուջետային վերջնական արդյունքների թարմացված կանխատեսում. 2022 Not Produced
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն Նկարագրում է կառավարության ֆինանսական վիճակը բյուջետային տարվա վերջում, և տեսականորեն, գնահատում է քաղաքական նպատակներին հասնելու հարցում ձեռք բերված առաջընթացը 2021 74
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն Մշակվում է բարձրագույն հաշվեքննիչ հաստատության կողմից․ փաստաթղթում քննվում է կառավարության տարեվերջյան հաշիվների հավաստիությունը և ամբողջականությունը 2021 57

ԲԲՀ 2023-ին Հայաստանի թափանցիկության համաթվի արժեքը հավասար է 60-ի, որը մոտ է նրա ԲԲՀ 2021-ի արժեքին։

Ի՞նչ է փոխվել ԲԲՀ 2023-ում։

Հայաստանն ընդլայնել է բյուջետային տեղեկատվության հասանելիությունը․

Ժամանակին հրապարակելով Քաղաքացու բյուջեն։

Առաջարկություններ

Բյուջեի թափանցիկությունը բարելավելու համար Հայաստանը պետք է առաջնահերթություն տա հետևյալ գործողություններին

Պատրաստել և ժամանակին առցանց հրապարակել կիսամյակային հաշվետվությունը.
Պետական բյուջեի նախագծում ներառել ավելի մանրամասն տեղեկատվություն պետության ֆինանսական վիճակի, կատարողականի և քաղաքականությունների վերաբերյալ։
Պետական բյուջեի նախագծում ներառել եկամուտներն ըստ նրանց տեսակների՝ ելնելով ոչ թե օրենքի պահանջներից, այլ ըստ GFS դասակարգման։
Բարելավել քաղաքացու բյուջեում բերված տեղեկատվության համապարփակությունը՝ հրապարակելով կոնտակտային տեղեկատվություն քաղաքացիների կողմից առաջարկություններ ներկայացնելու համար և ստեղծել ֆորմալ մեխանիզմ՝ վեր հանելու համար հանրության սպասելիքները քաղաքացու բյուջեում եղած տեղեկատվության առնչությամբ։
11 /100

ԲԲՀ-ը գնահատում է հանրությանը բյուջետային գործընթացի տարբեր փուլերում բովանդակալից մասնակցությունն  ապահովող  օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հնարավորությունները: Այն ուսումնասիրում է կառավարության գործադիր, օրենսդիր և բարձրագույն հաշվեքննիչ հաստատության գործելակերպը՝ օգտագործելով 18 վիճակագրական հավասար կշիռ ունեցող ցուցիչներ, որոնք համահունչ են հարկաբյուջետային քաղաքականությանը հանրային մասնակցության գլոբալ նախաձեռնության սկզբունքներին (Principles of Public Participation in Fiscal Policies   ) և գնահատում է յուրաքանչյուր երկիր 0-100 սանդղակով:

Հանրային մասնակցության ոլորտում Հայաստանն ունի 11 միավոր (100 միավորից)։

Հանրային մասնակցությունը Հայաստանում՝ այլ երկրների համեմատ

Համաշխարհային միջին
15
Վրաստան
44
Ղրղզստանի Հանրապետություն
35
Ռուսաստան
33
Մոնղոլիա
19
Հայաստանի Հանրապետություն
11
Ղազախստան
11
Տաջիկստան
7
Türkiye
0
0
Անբավարար
61
Բավարար
100

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այստեղ  հանրության մասնակցության նորարարական գործելակերպերն աշխարհում:

Բյուջետային գործընթացին հանրության մասնակցության հնարավորությունների ծավալը

33
/100
Մշակում
(գործադիր)
0
/100
Հաստատում
(օրենսդիր)
0
/100
Կատարում
(գործադիր)
0
/100
Ստուգում
(բարձրագույն հաշվեքննիչ հաստատություն)
Key
0-40: Սակավ
41-60: Համարժեք
61-100: Համարժեք

Առաջարկություններ

Հայաստան ֆինանսների նախարարությունը ստեղծել է բյուջեի մշակման փուլում հանրային խորհրդակցության մեխանիզմ, սակայն բյուջետային գործընթացում հանրային մասնակցության հետագա ընդլայնման նպատակով պետք է տրվի առաջնահերթություն հետևյալ գործողություններին.

Փորձարկել բյուջեի կատարման մոնիտորինգի մեխանիզմներ:
Ընդլայնել բյուջեի մշակման փուլում մասնակցային մեխանիզմները՝ ընդգրկելու համար նրանում մասնակցել ցանկացող քաղաքացիական հասարակության ցանկացած կազմակերպություն կամ հանրության ներկայացուցիչ։
Մասնակցային գործընթացներում ուղղակիորեն կամ նրանց շահերը ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով ներգրավել հասարակության խոցելի կամ թերի ներկայացված խմբերին։
Պետական բյուջեի նախագիծը Իրավական ակտերի նախագծերի e-draft հարթակում ներբեռնել այն Ազգային ժողով ուղարկելուց առնվազն 3-4 շաբաթ առաջ։ Այս մոտեցումը թույլ կտա ապահովել հարթակի ավելի իմաստալից օգտագործում և կտա ավելի մեծ հնարավորություններ հանրության առաջարկությունները հավաքագրելու և դրանք արդյունավետ կերպով ինտեգրելու համար։
Ամփոփաթերթում պարտադիր կերպով ներկայացնել քաղաքացիների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ստացված յուրաքանչյուր առաջարկության վերաբերյալ նախագծի հեղինակ ֆինանսների նախարարության եզրակացությունը և, առաջարկությունն ընդունելու դեպքում, կատարված փոփոխությունը։

Հայաստան ի օրենսդիր մարմնի, Ազգային ժողովի, համար առաջնահերթ պետք է լինեն հետևյալ գործողությունները․

Թույլ տալ, որպեսզի հանրության կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա գտնվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումներին և ներկայացնեն իրենց առաջարկները և կարծիքները։
Թույլ տալ, որպեսզի հանրության կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա գտնվեն պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության
քննարկումներին և ներկայացնեն իրենց առաջարկները և կարծիքները։
Թույլ տալ, որպեսզի հանրության կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա գտնվեն պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին և ներկայացնեն իրենց առաջարկները և կարծիքները։

Հայաստանի բարձրագույն հաշվեքննիչ մարմնի, Հաշվեքննիչ պալատի համար առաջնահերթ պետք է լինեն հետևյալ գործողությունները․

Հանրության համար մշակել պաշտոնական մեխանիզմներ՝ օժանդակելու իր հաշվեքննության տարեկան ծրագրի և եզրակացությունների մշակմանը.
59 /100

ԲԲՀ-ն ուսումնասիրում է նաև օրենսդիր մարմինների և բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունների դերը բյուջետային գործընթացում և նրանց կողմից այդ գործընթացի նկատմամբ վերահսկողության  աստիճանը։ Յուրաքանչյուր երկիր գնահատվում է 0-ից 100 սանդղակով՝ հիմնված 18 հավասար վիճակագրական կշիռ ունեցող ցուցանիշների վրա: Բացի այդ, հետազոտությունը լրացուցիչ տեղեկություններ է հավաքում անկախ  ֆիսկալ հաստատությունների վերաբերյալ (տե՛ս Ներդիրը):

Հայաստանի օրենսդիր մարմինը և բարձրագույն հաշվեքննիչ հաստատությունը միասին ապահովում են բյուջետային գործընթացի  նկատմամբ սահմանափակ վերահսկողություն՝ ստանալով վերահսկողության համաթվի 59 բաղադրյալ միավոր (100-ից): Առանձին վերցրած՝ յուրաքանչյուր հաստատության վերահսկողության աստիճանը ներկայացված է ստորև.

Օրենսդրական վերահսկողություն

0
53
100
սահմանափակ

Հաշվեքննիչ վերահսկողություն

0
72
100
բավարար
Key
0-40: Սակավ
41-60: Համարժեք
61-100: Համարժեք

Առաջարկություններ

ՀՀ Ազգային ժողովը ապահովում է պատշաճ վերահսկողություն բյուջեի ցիկլի պլանավորման փուլում և թույլ վերահսկողություն՝ կատարման փուլում: Վերահսկողությունը բարելավելու համար՝ պետք է առաջնահերթ լինեն հետևյալ գործողությունները.

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները պետական բյուջեի նախագիծը, եռամսյակային հաշվետվությունները, տարեկան հաշվետվությունը և այդ հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը քննարկելուց հետո պետք է պատրաստեն և հրապարակեն այդ քննարկումների արդյունքների վերաբերյալ իրենց զեկույցները:
Ապահովել, որպեսզի գործադիրը, բյուջետային տարվա ընթացքում նախքան ընդունված պետական բյուջեում ծրագրերի միջև վերաբաշխում կատարելը, չնախատեսված եկամուտները ծախսելը կամ նախատեսվածից պակաս եկամուտ ստանալու պատճառով ծախսերը կրճատելը, գործնականում խորհրդակցի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ և ստանա նրա հավանությունը:

Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անկախությունն ուժեղացնելու և հաշվեքննիչ վերահսկողությունը բարելավելու նպատակով ձեռնարկել հետևյալ քայլերը.

Իր գործառույթները պատշաճ կերպով իրականացնելու համար Հաշվեքննիչ պալատին ապահովել պատշաճ ֆինանսավորումով:
Ապահովել հաշվեքննության նկատմամբ վերահսկողություն անկախ գործակալության կողմից:

Անկախ ֆիսկալ հաստատությունների ստեղծման ձևավորվող գործելակերպը

Հայաստանը չունի անկախ ֆինանսական հաստատություն (ԱՀՀ): ԱՀՀ-ները գնալով ավելի են ճանաչվում որպես բյուջետային գործընթացի ընթացքում գործադիրին և/կամ խորհրդարանին արժեքավոր անկախ և անկողմնակալ  տեղեկատվություն տրամադրողներ:

*Այս ցուցանիշները *չեն* գնահատվում բաց բյուջեի հետազոտության մեջ:

Methodology

2023թ․ ԲԲՀ-ում գնահատվել են միայն այն փաստաթղթերը, որոնք հրապարակվել են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը և մինչ այդ ժամկետը տեղի ունեցած իրադարձությունները, գործունեությունը կամ զարգացումները։:

Հետազոտությունը հիմնված է յուրաքանչյուր երկրում անկախ բյուջետային փորձագետի կողմից լրացված հարցաշարի վրա.

Վարուժան Հոկտանյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպություն

Սարյան փողոց, 12, 5-րդ հարկ
Երևան 0002 Հայաստան

[email protected]

 

Հետազոտության արդյունքների ստուգման  նպատակով յուրաքանչյուր երկրի լրացված հարցաշարի նախագիծն այնուհետև գրախոսվումվում է անանուն անկախ փորձագետի կողմից,  ինչպես նաև, Հայաստանի պարագայում, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի կողմից։.

Past reports
Years
Language
Country summary EN
PDF, en
Questionnaire EN
PDF, en
Country summary HY
PDF, hy